Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արցախն է, գիշեր է, առավոտը մի կտոր հաց առնելու հերթ է

Արցախն է, գիշեր է, առավոտը մի կտոր հաց առնելու հերթ է
26.08.2023 | 17:29

Ինչ եմ ես մտածում էս քաղաքի ЖЭК-ի պետի պաշտոնի մրցավազքի մասի՞ն: Արցախն է, հացի հերթ է, Երևանի ЖЭК-ի պետ դառնալու հանրահավաք չի, ասֆալտ փռելու, բորդյուրի ու փոսի, հետ ու առաջ տված բալկոնի թղթերի, շինթույլտվության, տենդերի ու եսիմ ինչի հերթ չի, հացի հերթ է: Արցախն է, գիշեր է, առավոտը մի կտոր հաց առնելու հերթ է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3727

Մեկնաբանություններ